Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, ԱՄՆ իշխանությունները չեն գտել ապացույցներ այն մասին, որ ուկրաինացի զինվորականներն արգելված ֆոսֆորային ռումբեր են օգտագործել Ուկրաինայի արևելքում: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

 

«Մենք ստուգել ենք այդ տեղեկությունը, դեռ վկայություններ և կոնկրետ պապացույցներ չկան, ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասել է Հարֆը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի աշխարհազորայինները հայտնել էին, որ Ուկրաինայի ուժայիններն այրվող ռումբեր են կիրառել, իսկ ռմբակոծության ժամանակ հնարավոր էին ֆոսֆորե զինամթերքներ կիրառվելու փաստը: