Էլեկտրոնային հասցեների միջոցով վտանգավոր վիրուս է տարածվում, որը նպատակ ունի տվյալներ գողանալու միջոցով գումար հափշտակել։ Այս մասին հայտնում են անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

 

«Եթե անգամ ծանոթից եք ստացել նման բովանդակությամբ նամակ, մի շտապեք ներբեռնել ֆայլը։ Կապի այլ միջոցով ճշտեք՝ արդյո՞ք իսկապես ձեզ նման բան ուղարկել են»,-նշվում է հաղորդագրության մեջ։