Վրացական «Mtavari Archi» հեռուստաալիքի լրագրող և հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան անպարկեշտ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: «Post Factum» վերլուծական ծրագրի ընթացքում նա նաև ասել է, որ չի վախենում փամփուշտից: «Կրակեք նրա վրա, եթե կարող եք նշան բռնել», - ասել է Գաբունիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գաբունիան Պուտինի մասին իր անպարկեշտ արտահայտությունների համար հետապնդվում էր ռուս տղամարդու կողմից, ով փորձում էր սպանել նրան։ Ավելիշ վրացական իշխանությունները Գաբունիային պետական հովանավորչության տակ վերցրեցին՝ պաշտպանելու սպանության սպառնալիքից։