Առաջատար բժշկական փորձագետն անվանել է վիրուսի «վարակիչության աստիճանը»։ Այս մասին Lenta․ru-ի փոխանցմամբ՝ գրում է South China Morning Post-ը։

Պրոֆեսոր, Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցի դեկան Գաբրիել Լեունգը հայտարարել է, որ վիրուսի նոր շտամը ԴՆԹ-ի մուտացիայի պատճառով բարձրացրել է վարակի մակարդակը 30 տոկոսով։

Նրա խոսքով՝ մեկ վարակակիրը կարող է վարակել չորս մարդու։ «Սա սկիզբն է վիրուսի կայուն զանգվածային բռնկմանը, որը մենք երբեք չենք տեսել»,- զգուշացրել է նա:

Գիտնականը հավելել է, որ տեղական ուսումնասիրությունը հաստատել է այս միտումը, քանի որ այն մարդկանց թիվը, որոնք, ինչպես սպասվում է, կվարակվեն յուրաքանչյուր վարակակրից, մարտ ամսվա 2,5-3-ից ներկա պահին հասել է մինչև 4։ Այնուամենայնիվ, որևէ վկայություն չկա, որ վիրուսը դարձել է ավելի մահացու: