ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է առաջիկայում ստորագրել ներգաղթի ոլորտում գործողությունների մեկնարկի վերաբերյալ նոր փաստաթուղթ: «Մոտ ժամանակներս ես նոր փաստաթուղթ կստորագրեմ ներգաղթի գործողությունների մասին՝ շատ մեծ գործողությունների: Ես դա կարող եմ անել՝ հիմնվելով DACA որոշման հիման վրա (ծրագիր, որը պաշտպանում է մոտ 700-800 հազար անօրինական ներգաղթյալներին տեղահանությունից)», ֊չորեքշաբթի լրագրողներին ասել Թրամփը՝ մանրամասներ չներկայացնելով: Բարաք Օբամայի վարչակազմը գործարկել էր DACA ծրագիրը, որը ներգաղթյալների այս կարգին թույլ է տալիս արտագաղթից պաշտպանություն ստանալ և ժամանակավորապես բնակվել ու աշխատել Միացյալ Նահանգներում, բայց միևնույն ժամանակ նրանց չի տալիս մշտական օրինական բնակության կամ քաղաքացիություն ստանալու իրավունք: ԱՄՆ Գերագույն դատարանը նախկինում հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմն իրավունք չունի չեղարկել DACA ծրագիրը: Թրամփը ասել էր, որ վարչակազմը շուտով կներկայացնի ծրագրի խափանման համար նորացված հիմնավորում: Թրամփի վարչակազմը ձգտում է չեղարկել ծրագիրը: Միևնույն ժամանակ, Թրամփը չի պնդում, որ մտադիր է արտաքսել ապօրինի ներգաղթյալներին: Ըստ նրա՝ խնդիրը պետք է լուծվի ներգաղթի լայն բարեփոխման շրջանակներում, որը հիմնովին կփոխի իր սկզբունքները և առաջնահերթություն կդնի երկրի համար օգտակար կամ անհրաժեշտ ներգաղթողների համար։