Ֆրանսիական դպրոցներում թույլ են տվել, որ նստարանները տեղադրվեն ավելի մոտիկ, քան անվտանգ հեռավորությունն է թույլ տալիս՝ գրում է Le Figaro-ն:
Ըստ նորացված սանիտարական արարողակարգի՝ դասարանում աշակերտների միջև հեռավորությունն այլևս անհրաժեշտ չէ, եթե դպրոցը չի կարող այն ապահովել՝ ֆինանսական վիճակից ելնելով, կամ եթե դա թույլ չի տալիս ընդունել բոլոր սովորողներին:
Ընդմիջման ժամանակ նույնպես հեռավորությունը պահպանելը պարտադիր չէ: Միևնույն ժամանակ, 11 տարեկանից բարձր աշակերտների համար գործում է դիմակների ռեժիմը ինչպես ներսում, այնպես էլ դրսում, «երբ անհնար է երաշխավորել 1 մետր հեռավորության պահպանումը»:
Մանկապարտեզների աշխատողների համար չեղարկվել ՝ դիմակ կրելու պարտավորությունը: Դպրոցների ուսուցիչներին նույնպես թույլատրվում է դիմակ չկրել, երբ նրանց և աշակերտների միջև հեռավորությունը ավելի քան մեկ մետր է: