Հնարավոր է' կորոնավիրուսը ադապտացվել է մարդկային օրգանիզմին Չինաստանում դեռ 2012 թվականին: Վարակի առաջացման նոր վարկածն առաջ են քաշել վարակաբան Ջոնաթան Լաթեմը և կենսաբան Էլիսոն Ուիլսոնը, Lenta.ru-ի փոխանցմամբ' գրում է The Sun-ը:
Հետազոտողների խոսքով' իրենց հաջողվել է գտնել բժշկի գրառումներ, ով բուժելիս է եղել Չինաստանի Յունան նահանգից հանքափորների, ովքեր դրանից առաջ երկու շաբաթ մաքրել են հանքը չղջիկների արտաթորանքից:
Բժիշկը գրի է առել, որ հանքափորներն ունեցել են կորոնավիրուսին հատուկ ախտանիշներ, մասնավորապես' չոր հազ, բարձ ջերմություն, ցավեր վերջույթներում և թոքաբորբ: Պացիենտներից մի քանիսը միացված են եղել թոքերի արհեստական շնչառության սարքերին, արդյունքում' վեց աշխատողներից երեքը մահացել են:
Հետագայում հանքափորների անալիզների օրինակներն ուսումնասիրության նպատակով ուղարկվել են Ուհանի լաբարատորիաներից մեկը: Տեղի մասնագետները հաստատել են, որ հանքարփորները կորոնավիրուսով են վարակված եղել: Այսպիսով, Լաթեմը և Ուիլսոնը կարծում են, որ COVID-19-ը վաղուց է հարմարվել մարդկային օրգանիզմին: