ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. «Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը
     Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում վաղը՝ օգոստոսի 19-ին‚ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։

Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով վաղը՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
     Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»: