Եվրոմիության անդամ երկրների առաջնորդները չեն ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ հրապարակելով Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժոովի արդյունքները:
Ըստ Մերկելի՝ քվեարկությունը չի եղել ոʹչ ազատ, ոʹչ արդար, տեղի են ունեցել զանգվածային խախտումներ: «Մենք քննադատում են ժողովրդի դեմ կիրառվող կոշտ բռնությունները, բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն, անհրաժեշտ է ազգային երկխոսություն, որի մասին պնդում է ընդդիմությունը: Մենք կանգնած ենք խաղաղ ցուցարարների կողքին»,- հայտարարել է Մերկելը:
ԵՄ ղեկավար Շարլ Միշելն էլ հայտարարել է, որ պատժամիջոցներ են կիրառվելու զգալի թվով անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնությունների ու ընտրակեղծարարությունների համար: