«Կամք» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան՝ ուղղված Արայիկ Հարությունյանին, հարթ չընթացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիա իրականացնող 3 քաղաքացու: Նրանց բերման ենթարկելու պատճառը դիմակ չկրելն էր: Իսկ Վահագն Չախալյանի նկատմամբ կազմվեց արձանագրություն նույնպես դիմակ չկրելու համար:
Նշենք, որ Վահագն Չախալյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց բողոքի ակցիան շարունակվելու է մինչև ուշ երեկո, և իրենց իրազեկման ակցիան կկայանա Երևանի տարբեր փողոցներում՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: