Այսօր' նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ բաժնի պետ Հ. Արիստակեսյանի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Ի. Մեսրոպյանի գլխավորությամբ, իրացնելով ստացվաօ օպերատիվ տվյալները, այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետխուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 00։20-ի սահմաններոմ նշված սրահում Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Մեխակ Ս-ն, 26-ամյա Գևորգ Ա-ն, ոմն Արթուրը ու ոմն Ալբերտը վիճաբանել են Մոլդովական փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Արտակ Ս-ի, 25-ամյա Գեղամ Վ-ի, 27-ամյա Վարազդատ Մ-ի, Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արման Պ-ի հետ, ինչի ժամանակ էլ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կայքը հայտնում է, որ 4 հոգի բերման են ենթարկվել, իսկ հետո բաց են թողնվել։