Կոմայից դուրս գալուց հետո Ալեքսեյ Նավալնին առաջին անգամ Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել։ «Ողջույն։ Նավալնին է խոսում: Կարոտում եմ ձեզ։ Դեռևս դժվարանում եմ ինքնուրույն ինչ-որ բան անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել եմ ինքնուրույն շնչել։ Բոլորովին ինքնուրույն: Ինձ դա շատ դուր եկավ: Դա զարմանալիորեն թերագնահատված պրոցես է շատերի կողմից: Ես խորհուրդ եմ տալիս փորձել»,- գրել է Ալեքսեյ Նավալնին լուսանկարին կից մեկնաբանության մեջ։