ԳԱԼԱ  Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ կապված 447 հայց է ներկայացրել Մոսկվայի շրջանային դատարան, հաղորդում է РИА Новости –ին:

 

Դեռևս 16 շրջանային դատարաններ են ստացել հայցերը:

 

Յուրաքանչյուր հայցի համար դատարանը ունի 5 օր ժամանակ որոշելու համար, թե այն կքննվի, թե տվյալ հայտարարության քննությունը կմերժվի:

 

Ընտրությունների չեղյալ հայտարարման մասին ընդհանուր հայցը կդիտարկի Մոսկվայի քաղաքային դատարանը: Համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի'դատավարությունը կանցնի փակ դռների ետևում, դատավարության ընթացքին ներկա գտնվել կկարողանան միայն մասնակիցները:

 

Մանրամասները` այստեղ