Ալեքսեյ Նավալնին, որը ծանր վիճակում գտնվում էր Օմսկի թիվ 1 հիվանդանոցում, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է օդանավակայան։ Նա կշարունակի բուժումը Բեռլինի «Charite» կլինիկայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ալեքսեյ Նավալնիի վիճակը, ըստ Օմսկի հիվանդանոցի բժիշկների, կայունացել է, և հարազատների պնդմամբ, որոշվել է նրան Օմսկի հիվանդանոցից տեղափոխել գերմանական կլինիկա: Ուրբաթ նախօրեին ինքնաթիռը Նյուրնբերգից ուղարկվել է Օմսկ՝ Գերմանիա հետագա տեղափոխման համար: Այնուամենայնիվ, Օմսկի հիվանդանոցի բժիշկները կարծիք են հայտնել, որ Նավալնին տեղափոխման կարիք չունի, քանի որ նա կարող էր շարունակել բուժումը Օմսկի հիվանդանոցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս բլոգեր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը ինքնաթիռում վատացել էր։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին հոսպիտալացվել էր։ Նրա վիճակը գնահատվում էր ծանր։ Ավելի ուշ նրա վիճակը կայունացել է։