Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին «Կիրովլես»-ի գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Նրա հետ 4 տարվա ազտազրկման է դատապարտվել նաև «Վյատսկի անտառային ընկերության» նախկին ղեկավար Պյոտր Օֆիցերովը: Մեղադրյլալներից յուրաքանչյուրին պարտադրվել է նաև 500 հազար ռուբլի տուգանք վճարել:
Կիրովի շրջանի դատարանը վճռել է, որ մեղադրյալների մեղքն ամբողջովին ապացուցված է: Դատավորը նշել է, որ գործում բացակայում է քաղաքական ենթատեքստը:
Նավալնին և Օֆիցերովը դատարանի դահլիճում կալանքի տակ են վերցվել:
«Դե լավ մնացեք, չձանձրանաք առանց ինձ, և ամենակարևորը, պարապ մի՛ մնացեք: Նավթի խողովակի վրայից դոդոշն ինքնիրեն չի իջնի»,- ձերբակալությունից մի քանի ժամ անց գրել է նա իր Թվիթերի էջում:
Մեղադրյալի փաստաբանը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը գերագույն ատյաններում:
Նշենք, որ Նավալնին մեղադրվում է «Կիրովլես»-ից 16 մլն ռուբլի գումար թալանելու համար: