Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը էֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին և Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:
«Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների վրա, այնքան էլ հայերինը՝ ադրբեջանցիների վրա Ղարաբաղում: Ղարաբաղում իրավիճակը փոխել են փորձում Ադրբեջանն ու Թուրքիան: Պատերազմում առաջին հերթին ճշմարտությունն է մահանում»,-գրել է հայազգի պատգամավորը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են: