Ղարաբաղի փախլավայի եւ արեւելյան քաղցրավենիքի բույրերն այս օրերին միաձուլվել են։ Պատերազմ տեսած 2 կանայք՝ Հալեպից ու Ստեփանակերտից, միասին կերտում են խաղաղության ճանապարհը։
Համեղ փախլավայից գոյացած ամբողջ հասույթը զինվորինն ու Արցախինն է. փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամ։