Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկի մասնաճյուղում պատանդներ վերցրած ու պահանջներ ներկայացրած տղամարդն ազատ է արձակել բոլոր պատանդներին ու հանձնվել ոստիկաններին: Նշենք, որ ժամեր շարունակ պատանդ է եղել շուրջ 19 մարդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատանդառուն պահանջել էր կես միլիոն դոլար, մեքենա ու ուղղաթիռ: