Որպես կանոն, այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկատվությանը, թե Թուրքիան և Ադրբեջանը նոր օպերացիա են պլանավորել, որն անվանել են «ջախջախիչ», և որով նախատեսում են արգելված զինատեսակներ կիրառել Արցախի և Հայաստանի դեմ, Հովհաննիսյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչ չակերտավոր ջախջախիչ օպերացիայի մասին է խոսքը, բայց նրանց կողմից ամեն օր իրականացվող օպերացիները շարունակվում են և ողջ ռազմաճակատի երկայնքով դրանք ի ցույց են դրված»: