Հուլիսի 31-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված ԼՂՀ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի տեղանքը լրիվությամբ գտնվում է Արցախի պաշտպանության բանակի տորաբաժանումների վերահսկողության տակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտականպատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տ եխնիկական միջոցներ: «Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: