![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/234854.png&w=300&h=200&mt=1604499173)
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոնը, գտնվում է առաջնագծում։ Ֆեյսբուքյան «Ռոբերտ Քոչարյան Fan page» էջը հրապարակել է նրա լուսանկարը՝ կից հիշեցնելով նրա՝ նախկինում արված ֆեյսբուքյան գրառումներից մեկը.
««Հայրենասիրությունն այն է, երբ չծառայած և մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ, իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ:
Խոսքը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին է:
Խոնարհվում եմ մեր բոլոր հաղթանակները կերտողների առջև»։