Ռուսաստանի ազգային անվտանգության փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Ժիլինը ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է իրավիճակը Արցախում:
«Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչներն Ալիևին հավաստիացրել են, որ ադրբեջանա-թուրքական կազմավորումների կողմից Արցախի գրավումը տեղի կունենա երեք օրում: Բլիցկրիգը չի ստացվել: Ավելին՝ հայերը կատաղի պաշտպանվում են: Եվ դա հասկանալի է՝ նրանք պաշտպանում են իրենց կենսական տարածքը, քանի որ պարտության դեպքում կոչնչանան, ինչպես Դոնբասի ռուսները:
Պատերազմի օրենքների համաձայն՝ հարձակվողների (Ադրբեջան-զինյալներ-Թուրքիա) և պաշտպանվողների (Ղարաբաղ-Հայաստան) կորուստները միջին հաշվով երեքը մեկի են:
Մտահոգված միայն իրեն նախագահի պաշտոնում պահելու հարցով՝ Ալիևը դրան չէր սպասում: Հայրենակիցների դիակները, որոնք «Սև կակաչներ»-ը և հուղարկավորության խմբերը Բաքու են տանում, մայրերի, կանանց, որբերի սարսափելի վշտի սև ծով են ստեղծում ամբողջ հանրապետությունում։
Սովորական ադրբեջանցիները, դատելով Բաքվում իմ ընկերների տեղեկատվությունից, սկսում են հասկանալ, որ նրանք այդպիսի հրեշավոր գին են վճարում հենց Իլհամ Ալիևի և նրա կնոջ կլանների բարեկեցության համար»,– ասել է ռուս փորձագետը։