Ռուս խաղաղապահներ տեղափոխող 12 Իլ-76 ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վայրէջք է կատարել Իլ-76 ռազմական տրանսպորտային ավիացիայի 12 ինքնաթիռ՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներով և 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների զինծառայողներով»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները բերել են ավելի քան 200 զինծառայողների, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ և կապի միջոցներ: