«Թուրքական ավիաուղիների» երկու ինքնաթիռ հուլիսի 8-ի առավոտյան հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է թուրքական Kanal17 հեռուստաալիքը:
Ստամբուլ-Բուրկինա Ֆասո և Ստամբուլ-Էրբիլ չվերթներ իրականացնող ինքնաթիռների հարկադիր վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:
Երեկ «Թուրքական ավիաուղիների»՝ 148 ուղևորներով Բանգկոկից Ստամբուլ թռչող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Հնդկաստանի մայրաքաղաքում: Վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռում ռումբ տեղադրված լինելու մասին զուգարանի հայելու վրա արված գրությունը: