Ստամբուլ-Իսֆահան (Իրան) չվերթն իրականացնող թուրքական ավիաուղիների օդանավը հարկադիր վայրէջք է կատարել կայծակի հարվածի պատճառով,- գրում է թուրքական Sabah պարբերականը:

 

Թերթի տվյալներով' օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի օդաչուն հայտնել է, որ օդանավին կայծակ է հարվածել: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայի Էսենբոգի օդանավակայանում:

 

Թերթը հայտնում է, որ օդանավաը շատ լուրջ վնասվել է:

 

Սա այս ամսվա ընթացքում կայծակիի հարվածից հարկադիր վայրէջք կատարած թուրքական 2-րդ օդանավն է: