Հայաստանում հարցումների մասնակիցների 81,5 %-ը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների տեղակայմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«37,8 %-ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, 43,7 %-ը' ավելի շուտ դրական: 81-82 % ցուցանիշ ունենք, որ դրական են վերաբերվում ռուս խաղաղապահների տեղակայմանը»,- ասաց Նավասարդյանը:
Հետազոտությունն իրականացվել է նոյեմբերի 13-ին:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուսաստանյան զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա