Անկախ պետությունների համագործակցության անդամներ-երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի' ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«ԱՊՀ պետություններն ու խորհուրդը տեղեկացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԱՊՀ պետությունների ղեկավարների և խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթերը»,- ասաց Գևորգյանը: