Հայաստանի ընդդիմությունը դիմել է գլխավոր դատախազություն` պահանջելով պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Փաշինյանը, ի դեպ, որպես ՀՀ վարչապետ, աննախադեպ է նաև այն դատական հայցերի թվով, որոնք հեղափոխությունից հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներակայացվել են իր դեմ: Դիտարկենք, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնել և ինչ էին պահանջում Փաշինյանից: 

Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու հայց են ներկայացրել: Գործը ընդունվել է վարույթ դատավոր Երիցյանի կողմից: 

Սույն թվականի ապրիլին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Քոչարյանի պահանջը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։ 

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը նույնպես դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի: Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան: 

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինայնի և անվավեր ճանաչել Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի որոշումը: Դատարանը վարչապետ Փաշինյանին պարտավորեցրել է Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Հիշեցնենք, որ Իգոր Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ վարչապետի՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության ղեկավարի դեմ. նախ՝ պարտավորեցնում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանը, վերականգնվել աշխատանքի, եւ, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի: Վանեցյանը պահանջում է, որ նրանք հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը: Հայցադիմումի պատճառ է հանդիսացել ապրիլի վերջերին մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն առ այն, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող: 

Ի դեպ, ևս 15 գործ էլ վարչապետի դեմ առկա է վարչական դատարանում, որոնք հիմնականում վերաբերում են այս կամ այն որոշումն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, վնասի փոխհատուցման, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջներին: Այս թվի մեջ ներառված չեն այն հայցերը, որոնց պատասխանող նշված են միայն ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետի աշխատակազմը; Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի դեմ հայցերը Հայաստանում նորություն չեն, ներկայացված հայցերի մի մասը ջրվել է անչափ տարակուսելի հանգամանքներով, մյուս մասը դեռ ընթացքի մեջ է :