Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Airthings Masters առցանց միջազգային մրցաշարում:
Մեկնարկային 4 տուրերում տարավ մեկ հաղթանակ, իսկ երեք պարտիա ավարտեց ոչ ոքի: 4 հնարավորից հավաքելով 2,5 միավոր Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռևս երկրորդն է:
Airthings Masters-ը մեկնարկել է դեկտեմբերի 24-ին: Այն բաղկացած է որակավորման փուլի, կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին: