Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին երկրորդ տեղում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Մայիս ամսվա լավագույնը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նա ունի 2882 միավոր: Լևոն Արոնյանի վարկանիշն անցած ամսվա համեմատությամբ ավելացել է 3 միավորով:

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Ալեքսնադր Գրիշչուկը, Վիշի Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը և նորեկ Լայներ Դոմինգեսը: