Արցախում այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցված մահերի պատճառական կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Այս մասին տեղեկացրել են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով,որ 2020 թվականի հունվար-սեպտեմբերին Արցախում գրանցված մահվան դեպքերը 856-ն են, կանանց կշիռը' 51.6 տոկոս: Մահվան պատճառական կառուցվածքում 65.2 տոկոսը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններին է բաժին ընկել, 20 տոկոսը' նորագոյացություններին: Մինչև 30 տարեկանների կշիռը մահացածների տարիքային կազմում 4.2 տոկոս է, 70-ից բարձր տարիքի անձանց կշիռը' 64.7 տոկոս:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2020թ. հունվար-սեպտեմբերին Արցախում գրանցվել է 1536 ծնունդ, որից 22-ը' բազմապտուղ: Մեռելածինների թիվը 8 է, այդ թվում 5-ը աղջիկ: Մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերի թիվը 12 է, որից 9-ը' տղա: