Սուրբծննդյան տոնի առթիվ Վրաստանում ավանդաբար հունվարի 7-ին շքեղ հագուստներով անցկացվող «Ալիլո» երթը չի կայանա։ Պատճառը կորոնավիրուսն է։ Կազմակերպիչները ստիպված են եղել փոխել միջոցառման ձևաչափը: Այդ մասին հայտնում է Պատրիարքարանի մամուլի ծառայությունը:
«Ալիլո» երթի արմատները գալիս են դարերի խորքից: Երթին ավանդաբար մասնակցում են քրմեր, մոգեր, հովիվներ, ինչպես նաև ճարտասաններ, երգիչներ: Գունագեղ երթը սովորաբար հավաքում է հազարավոր մասնակիցների։ Այն այժմ էլ մեծ ժողովրդականություն վայելող ավանդական տոներից մեկն է: Երթի գլխավոր դերակատարներն են հրեշտակի հագուստով երեխաներն ու նրանց հետևող բազմությունը: Երթում կարևոր տեղ են զբաղեցնւմ նաև հոգևորականները, ովքեր ջրով օծում են հավաքված բազմությանը: Մասնակիցները շրջում են քաղաքի փողոցներով' հավաքելով զոհաբերություններ, որոնք այնուհետև բաժանում են աղքատներին և որբերին։
Միջոցառման կազմակերպիչներն այս տարի որոշել են ավանդական «Ալիլո» -ն փոխարինել ավտոերթով: Մեքենաների մեջ կլինեն քահանաներ, ովքեր անցորդներին կօծեն սուրբ ջրով: