Հերթական զբոսաշրջուհու աղմկահարույց բռնաբարությունն է տեղի ունեցել Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում այս շաբաթ օրը. տեղեկացնում է Lifenews-ը:
Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկը սպանված է հայտնաբերվել լողացող հանգստյան տան վրայի իր սենյակում: Նախնական վարկածի համաձայն' 23-ամյա աղջկան բռնաբարել են այնուհետև սպանել:
Ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա մի հոլանդացու, ով նույնպես բնակվում էր զբոսանավի վրա, և ով փորձել էր փախուստի դիմել գիշերը:
Կասկածյալը մտել է աղջկա սենյակ, բռնաբարել նրան և սպանել. հայտնում են նահանգի ոստիկանությունից:
Կողացող հանգստյան տան տիրուհին պատմել է, որ աղջիկն իր մոտ ապրում էր արդեն 2 ամիս, իսկ հոլանդացին ժամանել էր 2 օր առաջ, և անընդհատ հետապնդում էր աղջկան:
Իրավապահ մարմինները հետաքննում են գործը: Դիակը ուղարկվել է փորձաքննության: