Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է, որ երկու երկրների բախումը աղետի կհանգեցնի ամբողջ աշխարհի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը Պեկինի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններում միակ ընտրությունն է:
«Չին-ամերիկյան համագործակցությունը շատ առումներով ձեռնտու է ինչպես ԱՄՆ-ին և Չինաստանին, այնպես էլ ամբողջ աշխարհին: Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը միանգամայն աղետ է երկու երկրների և ամբողջ աշխարհի համար», - ասել է Չինաստանի ղեկավարը: «ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Կողմերն ունեն փոխադարձ տնտեսական պահանջներ: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը Չինաստանին մեղադրում է նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մեջ: Չինաստանն իր հերթին դժգոհ է Վաշինգտոնի միջամտությունից երկրի ներքին գործերին։ Չնայած որոշ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներին՝ կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները փոխադարձ հարգանքի հիման վրա»,֊հավելել է Չինաստանի նախագահը։