Փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է, որ տուժածներ լինեն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։

Իսկ նշված վայրից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։