«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունների սրման լավագույն ապացույցը նրանց թիմերի միջև առկա հակասությունների բացահայտ դրսևորումներն են:

Քոչարյանի կողմնակիցները պնդում են, որ իրենք շուտով սկսելու են նոր ընդդիմադիր շարժում, որը ոչ մի կապ չի ունենալու 16 կուսակցությունների ֆորմատի հետ, և իրենք դիմելու են ավելի արմատական քայլերի»: