Ինձ ամեն անգամ հարցնում են Ալիևի հայտարարության մասին. իմ պատասխանը հետևյալն է' Ալիևը տխմար չէ, որ նման հայտարարություններ կատարեր ինքնակամ: Իրեն դա հրամայել են իր թուրքական տերերը, որոնք, ըստ ամենայնի, Ադրբեջանը դիտարկում են թերզարգացած գաղութի, հումքային կցորդի կարգավիճակում՝ որպես հետագա ընդլայնման տարածք: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
"Ի՞նչն այն չէ այս հայտարարության մեջ, եզրույթների նենգափոխումը. «զանգեզուրյան միջանցք» բառակապակցությունը հորինվածք է: Եռակողմ հայտարարության մեջ Զանգեզուրը չի հիշատակվում ընդհանրապես:
Ձեզ պե՞տք է ապաշրջափակման 9-րդ կետով նախատեսված տարանցում մարդկանց և բեռների: Ուրեմն կատարե՛ք նախ 8-րդ կետը, վերադարձրե՛ք հայ ռազմագերիներին: Իսկ ամբոխավարությունը՝ ձեզ",- գրել է նա: