Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ճշգրտվել են պայմանական հակառակորդի տեղորոշիչները, բացազատվել կրակի կառավարման կետեր, մարտական վիճակի բերվել հրետանային միջոցները։