ՀՀ ոստիկանությունում մարտի 16-ին տեղի է ունեցել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանր։ Պարապմունքին մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարները։ Հունան Պողոսյանը ներկայացրել է գործնական պարապմունքի օրակարգում ընդգրկած հարցերը։

 

 

Մինչ օրակարգին անցնելը Հունան Պողոսյանն անդրադարձել է բաժինների պետերի գործառնական խնդիրներին՝ օպերատիվ ծառայության կազմակերպման ու համակարգման և երիտասարդ կադրերի հետ աշխատանքի բարեփոխման ուղղություններով։

 

 

Գործնական պարապմունքի ընթացքում քննարկվել են խնդրո առարկա ոլորտների առանձնահատկությունները, ձեռք բերված արդյունքներն ու թերացումները։

 

 

Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մանրամասն քննարկումից հետո ցուցումներ են տրվել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։