ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները հերթական գործնական պարապմունքն անցկացրեցին «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում:

 

Գործնական պարապմունքների և վարժանքների համար ուսումնական կենտրոնի վարժահրապարակում արդեն տեղադրվել են գնացքի վագոններ և ուղղաթիռ, շուտով այստեղ կտեղադրվեն նաև ինքնաթիռներ, բենզալցակայան և բենզատար մեքենա։

 

Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո «Լուսակերտ» ուսումնական կենտրոնը վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ԱԻՆ ՃԿՊԱ ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժությունների անցկացման համար։