Այսօր' ապրիլի 8-ին, (Մոսկվայի ժամանակով' 01:30-ին) Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի Չերնիշևյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից վայր է ընկել 7-ամյա մի աղջնակ, ում այնուամենայնիվ հաջողվել է ողջ մնալ: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը' մեջբերելով ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունը:
Ըստ «Ռեգնումի»' ապրիլի 7-ին աղջկա մայրն իր 13-ամյա դստեր հետ դուրս է եկել տանից' գնալով հյուր և մանկահասակ երեխային թողնելով մենակ տանը, իսկ երբ վերադարձել է, պարզել է, որ աղջիկը տանը չէ: Այնուհետև նայել է բաց թողնված պատուհանից ցած և տեսել աղջկան' գետնին ըկած:
7-ամյա աղջիկն այժմ գտնվում է քաղաքային հիվանդանոցում' կոմայի վիճակում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, իրավապահ մարմիններն անցկացնում են հետաքննություն' պարզելու դեպքի հանգամանքները: