Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ նախագահի բացակայության դեպքում՝ ինքը պետության ժամանակավոր ղեկավարն է:
«Աֆղանստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի, հրաժարականի կամ մահվան դեպքում՝ առաջին փոխնախագահը դառնում է ժամանակավոր նախագահ:
«Ներկայումս ես իմ երկրում եմ և օրինական ժամանակավոր նախագահ եմ: Ես կապվում եմ բոլոր առաջնորդների հետ և աջակցություն և համաձայնություն եմ խնդրում», - գրել է Սալեհը Twitter-ի իր էջում:
Նա իր համաքաղաքացիներին կոչ արեց դիմակայել թալիբներին:
«Ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ մենք չենք կորցրել մեր ոգին և առջևում մեծ հնարավորություններ ենք տեսնում: Անօգուտ նախազգուշացումներն ավարտվեցին: Միացեք դիմադրությանը», - ասել է նա: