Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն շնչառական խնդիրների պատճառով՝ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա վիճակը կայուն է:
Ուրբաթ օրը բրազիլական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պելեն տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հետագայում նրա դուստրը հայտարարեց, որ հայրը ապաքինվում է:
«Շնչառության դժվարության պատճառով՝ նա կանխարգելիչ կերպով տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք»,-ասվում է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ, գրում է AFP-ը:
Պելեն ենթարկվել է վիրահատության՝ հեռացնելու հաստ աղիքի ուռուցքը: Ուռուցքը հայտնաբերվել է հետազոտության ընթացքում, որին ավելի վաղ ենթարկվել էր «Ֆուտբոլի արքան»: Սեպտեմբերի 10-ին հաղորդվեց, որ Պելեն, վիրահատվելուց հետո, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։