Ռուս երգիչ Ալեքսանդր Սերովը հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում՝ թոքերի 75% ախտահարումով, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով կատարողի ընկերներին: Սերովը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նշվում է հրապարակման մեջ:
Ըստ KP-ի՝ կորոնավիրուսային թեստը հաստատել է հիվանդությունը: Սերովը շտապ հոսպիտալացվել է, չնայած նա նախկինում բուժվում էր իր գյուղական տան մոտ գտնվող հիվանդանոցում: