Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել Ռուսաստանում եւ Դոնբասում գրեթե 450 դատապարտյալ ուկրաինացիների ցուցակը եւ խնդրել է «նրանց համար բարեխոսել» Վլադիմիր Պուտինի մոտ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ պատմել Է ՌԴ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
«Մեզ անհրաժեշտ է ազատ արձակել մեր մարդկանց ռուսական խոշտանգումներից»,- հավելել է ուկրաինացի նախարարը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ցուցակը փոխանցել են նաեւ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:
Կուլեբան նշել է, որ Զելենսկին եւ Էրդողանը դեմ առ դեմ երկար հանդիպում են ունեցել, այնուհետեւ շփվել պատվիրակությունների կազմում:
Երեկ Պուտինն ու Էրդողանը բանակցություններ են վարել Սոչիում։ Տեղեկություն այն մասին, թե շոշափվել է արդյոք ուկրաինացի կալանավորների թեման՝ չկա։