Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպմանը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի մակարդակով տեղի ունեցող քննարկումների մշտական թեման է։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով»,- ասել է Զախարովան։