Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպմանը, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով Սոչի է ժամանել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը»,- ասվում է հաղորդագրության մեջ։