«12 տարի ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, տնտեսագիտական գիտությունների թեկնածու եմ, վերջերս դիմել ու ընդունվել եմ Կառավարման ակադեմիայի իրավաբանության ֆակուլտետ». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը:

Փոխնախարար նշանակվելու առաջարկը եղել է իր մասնագիտական կարողությունների ու հմտությունների շրջանակներում։ Ընդ որում, առաջարկը երկար է քննարկվել, քանի որ այդ պահի դրությամբ ինքն այդ պահին վարչության պետ է եղել Էկոնոմիկայի նախարարությունում․

«Մենք շատ կարևոր ռեֆորմներ էինք իրականացնում։ Խոսքը վերաբերում է հանրային ներդրումների կառավարմանը»։

Փոխնախարարը չպատասխանեց հարցերին, որոնք վերաբերում են Տիկ-Տոկում իր տեսանյութերին՝ հայտարարելով.

«Այս մասին կարող ենք զրուցել սուրճի սեղանի շուրջ, քանի որ դա ոչ էական հարց է: Ես սիրում եմ խոսել այն թեմաներով, որոնք վերաբերում են իմ մասնագիտությանն ու իմ գործունեությանը»։