«Արման Թաթոյանը միակ մարդն ա, որ ազգային շահ ա հետապնդել, դրա համար էլ Թաթոյանին հանել են, որ չխանգարի Նիկոլի, Ալիևի ու Էրդողանի տրիսոմիային: Արմանին հանել են, որովհետև եռյակի սիրավեպը փչացնում էր՝ ննջասենյակի լույսը վառում էր և տեսնում էր՝ ինչով են զբաղված այդ եռյակը, իրենք էլ լույսը անջատում էին և Արմանին հանում ննջասենյաիկց». Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: