Նախօրեին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը ուղեկցել է շինանյութով և սննդով ադրբեջանական շարասյունը դեպի Մատաղիս։ Սակայան, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ ավտոմեքենաները ստուգել են նաև Արցախի ոստիկանության ներկայացուցիչները։ Սա շարժել է ադրբեջանցիների զայրույթը։
«Սա արդեն և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, և՛ մեր երկրի ինքնիշխանության, և՛ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը կոպտագույն խախտում է։ Ոչ մի փաստաթուղթ կամ համաձայնագիր չի նախատեսում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայկական ոստիկանության պահպանումը, առավել ևս նրանց մասնակցությունը ադրբեջանական ավտոշարասյունների ստուգմանը։ Վերջապես, մեր երկիրը լիովին իրավունք ունի Ղարաբաղի լեռնային հատվածում ճանապարհներով տանել ոչ միայն շինանյութ ու պարեն, այլև զենք։
Ի վերջո, խաղաղապահները համազգեստով մարդիկ են, ովքեր պետք է հասկանան, որ նրանք իրավունք չունեն մասնակցելու ավտոմեքենաների զննությանը»,֊գրում է Minval.az-ը։
«Ուրեմն ինչպե՞ս կարող էր այդ անհասկանալի իրավիճակը լինել այնտեղ։ Դա ուղղակի ռուս խաղաղապահների հետ «համաձայնեցված» էր անցակետում։ Ամեն դեպքում, Ադրբեջանն իրավունք ունի ռուսական կողմից ակնկալելու թե՛ մանրամասն բացատրություն, թե ինչպես է ոստիկանության ներկայացուցիչը հայտնվել այնտեղ, և թե հստակ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման նախադեպերը չկրկնվեն։
Հակառակ դեպքում, ադրբեջանական կողմը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,֊գրում է ադրբեջանական քարոզչամեքենան։